Սպլենդոր ռեստորանում, հայկական ավանդական խորտիկներից բացի, դուք կարող եք համտեսել նաև այնպիսի ուտեստներ, որոնք մեր շեֆ խոհարարի եզակի ստեղծագործություններն են: Ավելորդ է ասել, որ մեր ճաշացանկի ուտեստների պատրաստման համար օգտագործում ենք միայն ամենաթարմ մթերքները: Մենք հետևողական ենք մեր հյուրերի սպասարկման պրոֆեսիոնալիզմի և բարձր որակի ապահովման հարցում:
Ռեստորանի նրբաճաշակ ինտերիերը ստեղծում է իսկապես հաճելի մթնոլորտ: Տաք և սառը ուտեստների տեսականին կբավարարի աշխարհի ցանկացած կետից ժամանած հյուրի: Այստեղ դուք կարող եք համտեսել ուտեստներ, որոնք պատրաստված են հին ավանդական բաղադրատոմսերով, կատարել ոչ միայն տարբեր հնության հայկական նշանավոր գինիների, այլ նաև բազմատեսակ ֆրանսիական, իտալական, վրացական գինիների համտես: