• 6
  • 7
  • 48
  • 27
  • 28
  • 43

ՍՓԼԵՆԴՈՐ

Եթե դուք ուզում եք թարմ օդ վայելել կամ ուղղակի հանգստանալ քաղաքի աղմուկից-բարի գալուստ "Սպլենդոր" հանգստյան տուն: Մեր հյուրանոցում գտնվելով՝ դուք կմոռանաք ձեր առօրյա հոգսերը և կզգաք ձեզ բնության մի մասնիկ:

"Սպլենդորը" գտնվում է Ծաղկաձորի բնության մի գողտրիկ անկյունում, որտեղ կարելի է վայելել լեռների և անտառների հրաշալի համայնապատկերը:

"Սպլենդոր" հյուրանոցային համալիրը գտնվում է "Կեչառիս" եկեղեցուց 500մ և ճոպանուղուց 600մ հեռավորության վրա: 

Մեր հյուրերի ցանկացած պահանջներն ու ցանկությունները բավարարող համալիր ծառայությունների շնորհիվ "Սպլենդոր" հանգստյան տունը դարձել է Ծաղկաձորի ամենահարմարավետ ու ամենամատչելի հյուրանոցներից մեկը: Մեր հյուրերի տրամադրության տակ են նորակառույց քոթեջներ՝ շուրջօրյա տաք և սառը ջրով, հեռուստացույցով, անվճար Wi-Fi-ով: Խոհանոցում կա սառնարան,, սալօջախ,առաջին անհրաժեշտության սպասք, սուրճի-թեյի պարագաներ: Հյուրերի տրամադրության տակ են խորոված պատրաստելու հարմարությունները համալիրի տարածքում: Այս ամենը ձեր օրը կդարձնեն հետաքրքիր և անմոռանալի, և դուք ձեզ կզգաք կատարյալ հանգստի պայմաններում: 

"Սփլենդոր" հանգստյան տան տարածքում գործում է "Հին Թբիլիսի" պանդոկը, որտեղ ձեզ կհրամցնեն ոչ միայն վրացական, այլ նաև հայկական և եվրոպական ուտեստներ: Ռեստորանի պրոֆեսիոնալ և բարեհամբույր անձնակազմը պատրաստ է սպասարկել ցանկացած միջոցառում, ընտանեկան ընթրիք և, իհարկե, ռոմանտիկ երեկո: 

Մենք միշտ ուրախ կլինենք ողջունել ձեզ մեր հյուրանոցային համալիրում:

Demo